top of page
Search

Իմ սպասելիքներն ու ցանկությունները ;)

Writer: Nina DaduryanNina Daduryan

Փորձում եմ հասկանալ, ինչու՞ և ինչ՞ եմ սպասում աշխարհից: Ես սպասում եմ, որ աշխարհը իմ նկատմամբ բարի կլինի, որ Արարիչն ինձ կտա այն, ինչ ինձ պետք է, որ իմ սիրած մարդիկ կլինեն իմ կողքը կամ գոնե կհետաքրքրվեն ես ոնց եմ, ուր եմ, ինչ եմ: Բայց ո՞վ ասեց, որ ինչ որ մեկը և առավել ևս Աստված որևիցէ բան ինձ պարտավոր են։ Ւնչու՞ եմ սպասում, որտեղի՞ց են հայտնվում այդ բոլոր սպասումները, որոնք վերաբերում են արտաքին աշխարհին և ուրիշ մարդկանց: Միգուցե հենց ինձնի՞ց պետք է սպասեմ, ու ոչ թե սպասեմ այլ գործե՞մ։



Մենք ունենք գրեթե անծայրածիր ընտրությունների հնարավորություն, կամ գոնե երկուսը: Մենք ունենք գրեթե անծայրածիր ազատություն մինիմում այդ երկու հնարավորությունների միջև ընտրություն կատարելու։ Ապա կատարիր այդ ընտրությունը, այլ ոչ թե սպասիր, որ ինչ որ մեկը կկատարի քո փոխարեն, որ հետո մեղադրես այդ մեկին վատ ընտրություն կատարելու մեջ: Վերցրու այդ պատասխանատվությունը քո վրա, որ սխալի դեպքում ուղղակի քեզ ներես ու ասես. «ոչինչ, նորից կփորձենք բալես»: Մի կարևոր պահ կա, եթե քո կարծիքով սխալ ընտրություն կատարեցիր, ունեցիր այդ ուժը ընդունելու կատարածդ քայլը, այլ ոչ թե մեղադրիր ինքդ քեզ ու հանձնվիր ասելով, թե ոչինչ չի ստացվում: Ամեն քայլ իմաստ ունի, ամեն քայլ փորձ է, ու միակ մեր սխալը՝ ոչ մի քայլ չկատարելն է: Այո, կարող է նաև մի բան չի ստացվում, ուրեմն միգուցե այլ տեղ է պետք փնտրել հարցի լուծումը կամ ցանկության իրականացումը, կամ նույնիսկ ընտրել այլ ցանկություն: Ինչպես ասում են մեծ հոգևոր առաջնորդները, մեր տառապանքների պատճառներից մեկը հենց մեր ցանկություններն են: Բայց արդյո՞ք դա նշանակում է ցանկություն ընդհանրապես չունենալ։ Իհարկե ոչ, հենց մեր ցանկություններն են մեզ առաջ տանում այս կյանքում և օգնում զարգանալ: Ապա հարց, ի՞նչ ցանկություն պետք է ունենալ, որ չտառապենք։ Ես հասկանում եմ այսպես, առաջին հերթին, եթե քո ցանկությունը չի վնասում քեզ կամ մյուսներին, ապա այն իրավունք ունի գոյություն ունենալ: Երկրորդը, եթե այս պահին ունես հնարավորություն իրականացնել այդ ցանկությունը, ապա ի գործ: Եթե ոչ, ու դա մնալու է ուղակի ցանկությունների գրքում, ավելի լավ է այս պահին մոռանալ դրա մասին: Կվերադառնաս այն ժամանակ, երբ հնարավորությունները թույլ կտան: Կաաամ, ունեցիր այքան կամք ու եռանդ, որ սկսես ստեղծել այդ հնարավորությունը, որը այս պահին դեռ չկա: Այո, կարող է երկար տևել, բայց եթե ցանկությունն իրոք ուժեղ է և արժի այդ էներգիան ու ժամանակը, ապա ինչու չանել: Այլ հարց է հասկանալ, թե իրչքանով է այդ ցանկությունը իրոք ուժեղ ու կարևոր, թե արդյոք իրոք արժի այդ էներգիան։ Շատ հաճախ հասնելով մեր երազանքին տարիներ հետո, հասկանում ենք, որ մեր սպասելիքները ավելին էին, բավարարված չենք ու երջանիկ չենք, ափսոսում ենք կորցրած ժամանակը:


Ահա այստեղ գալիս է մեծ հոգևորների առաջարկած հաջորդ միտքը: Մեր տառապանքները գալիս են արդյունքի սպասելիքներից: Այսինքն ունենք ցանկություն, և մեր կարծիքով այդ ցանոկության իրականացումից հետո մենք կլինենք բավարարված և երջանիկ: Արի ու տես, որ հաճախ կյանքը այդպես չի աշխատում: Հասնում ենք ու հիասթափվում: Ո՞րն է լուծումը։ Ցանկության իրականացման համար որոշումներ կայացնելու ընթացքում, ինչպես նաև բոլոր գործողությունների իրականացման ընթացքում գտնել այդ երջանկությունը, գտնել այդ հաճույքն ու բավականությունը, այլ ոչ թե վերջնական արդյունքից կախվել: Հազար անգամ լսել ենք այս միտքը, բայց չենք ընկալել: Ցավալի է, որովհետև այլ տարբերակ չկա: Մեր կյանքը բաղկացած է հենց այդ բոլոր տեսակի պրոցեսներից, հենց այդ ընթացքն է մեր կյանքը, այլ ոչ թե արդյունքը: Ցանկությունից մինչև արդյունք ընկած հատվածն է մեր կյանքը։


Հիմա քննարկենք այն դեպքը, երբ ունենք ցանկություններ, բայց չունենք հավես, էներգիա, և վերջապես չունենք ցանկություն այդ ցանկությունն իրականացնելու համար: Կամ որոշ դեպերում մեզ թվում է ընդհանրապես չունենք ոչ մի ցանկություն, բայց ցանկանում ենք գոնե մի բան ցանկանալ:

Ինչպես ասեցինք, հենց ցանկություններն են մեր տառապանքի պատճառը, չունես ցանկություն, չունես տառապանք: Բայց չգիտես ինչու նման դեպքում մարդիք մեկա ավելի շատ են տառապում: Ուրեմն ի՞նչն է պատճառը։ Պատճառը հենց այդ ցանկությունն է ցանկանալ, այսինքն իրականում ստացվում է, որ կա ցանկություն, բայց չգիտենք ինչ։ Այ եթե դա էլ չուզենայինք, կլինեինք բարձրագույն հոգևոր կարգավիճակով հավասարակշռված զեն անձնավորություն: Բայց այդ ցանկությունը կա ու հնարավոր չէ իրան անտեսել: Փաստորեն մարդը մնում է ցանության մակարդակի վրա, չի անցնում որևէ գործողության, այսինքն չկա ընթացք, իսկ կյանքը հենց ընթացքն է, հետևաբար կարելի է ասել, որ մարդը չի ապրում, այլ վարում է ֆիզիկական գոյություն: Ապրելու փոխարեն սպանում է իրեն: Սա կոչվում է ինքնակործանիչ ապրելակերպ, որը հավասարազոր է թմրանյութերից կամ այլ միջոցներից կախվածությանը, կամ ամենածայրահեղ դեպքում ինքնասպանությանը: Ո՞րն է լուծումը: Առաջին լուծումը իմ ընկալմամբ, դա գործողությունն է: Կարող է լինել նկարչություն, սպորտ, պար, երգ, տնային գործեր, և այլն: Ու ոչ թե ինքնամոռացության համար, այլ հենց գործողության պրոցեսի համար, կյանքի համար: Ցանկության ունակությունը հենց նրա համար է տրված, որ գործենք ու հետևաբար ապրենք: Եթե չենք հասկանում ինչ ցանկանանք, կամ ոնց ցանկանանք, ապա պետք է գործել ստանդարտ ծրագրով, մինչև որ կհասկանանք: Մեդիտացիան նման դեպքում ամենայն հավանականությամբ չի օգնի, այլ կարող է խորացնել իրավիճակը: Հարկավոր է ակտիվություն այլ ոչ թե հանգստություն: Երկրորդ տարբերակը, ուղղակի սիրով ցանկանանք ու վայելենք այդ ցանկության պրոցեսը, չպայքարենք իր դեմ: Դժվարությունը կայանում է նրանում, որ ցանկանանք առանց ջղայնանալու, առանց ներվայնանալու, այլ ուրախ լինենք, որ կենդանի ենք ու ընդհանրապես ունակ ենք ցանկանալ, վայելել այդ ցանկանալու պրոցեսը, թեկուզ պլաններ կազմել ու պատկերացնել դրա իրականացումը ու էլի ուրախանալ: Բա ինչ անել, եթե սիրում ես մեկին, ուզում ես իրան, բայց ինքը քեզ չէ? Անվերջ սպասել իր սիրուն, տառապել, տառապել ու տառապե՞լ:Ճ Սա նորից սպասելիքների մասին է: Տարբերակ մեկ, սիրել, առանց սպասելու ինչ որ բան իրենից, անկեղծ ուրախանալ իր երջանկության համար, ամենա լավը ցանկանալ իրեն: Սա համարվում է իսկական մաքուր ու մեծ սեր, առանց սպասումեների ու կախվածության։ Տարբերակ երկուս, սպասելու կամ պասիվ սիրելու փոխարեն ակտիվ գործել, պայքարել այդ մարդու համար, անել ամեն ինչ, ինչ հնարավոր է, որպեսզի ստանալ այդ մարդուն: Դժվար է ասել, արդյոք ստանալուց հետո կլինենք երջանիկ, քանի որ ամենայն հավանականությամբ այդ մարդուն շատ լավ չենք էլ ճանաչում, ինչպիսին է նա առօրյա կյանքում, արդյոք անելու է այն ամենը ինչ սպասում ենք? Ու էլի սպասումներ ու սպասումներ, տառապանք, տառապանք, տառապանք: Կարող է նաև ամեն ինչ լինել հրաշալի, իհարկե :Ճ Իսկ եթե պայքարելուց հետո էլ չենք ստանում այդ մարդուն։ Էլի տառապանք, տառապանք, մեղադրանք, էներգիայի կորուստ, և այլն: Սակայն, ինչպես ասեցի վերևում, հենց գործողության մեջ է մեր կյանքը, հետևաբար սա ապարդյուն ժամանակի կորուստ չէ, սա հենց փորձի ձեռք բերում է, հենց ապրելն է, անկախ վերջնական արդյունքից: Ողղակի մեր ուժը կայանում նրանում, որ այդ արդյունքով չպայմանավորենք մեր երջանկությունը: Այսպիսով, սիրո դեպքում կա երկու ելք, ուղղակի սիրել ու ընդունել մյուսի անտարբերությունը կամ գործել: Ինչու՞ է այս դեպքում առաջին տարբերակը նույնպես ընդունելի։ Որովհետև սիրելը նույնպես պահանջում է էներգիա, նույնպես պրոցես է առանց արդյուքի սպասելիքների, պրոցես, որը կարելի է վայելել և գնահատել:





 
 
 

Comments


Tel: +37477877190 Whatsapp, Telegram

E-mail: yerevanyoga@gmail.com

Koghbatsi 42, Yerevan, Armenia

  • Facebook
  • YouTube
  • Instagram

​© 2021 - 2025 by Yerevan Yoga. 

bottom of page